Ալաբաման դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ հայտնում է VOA-ն։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվեյը հռչակագրում նշում է, որ Հայոց ցեղասպանության ընթացքում, 1915-1923 թվականներին, կոտորածի են ենթարկվել մեկ եւ կես միլիոն էթնիկ հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ՝ մեկ միլիոնից ավելի հույներ, ասորիներ եւ այլ ազգություններ: Հռչակագրում նաեւ ասվում է, որ այդ կոտորածները նախապես նախագծված իրականացվել են ՝ նպատակ ունենալով ոչնչացնել այդ բնիկ համայնքները Օսմանյան կայսրությունում: Հռչակագրում Հայոց Ցեղասպանությունը որակվել է որպես մեր ժամանակների առաջին ցեղասպանություն։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սթիվ Մեսրոբյանը արդեն ողջունել է նահանգապետ Այվեյի հռչակագիրը եւ ընդգծել է Ալաբամայի հայ համայնքի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման աշխատանքին: