ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը նույն օրը երեկոյան հանդիպում կունենա նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: