Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ երեկ վերջին մարզումն է անցկացրել: Թեպետ արդեն իսկ տեղեկացրել ենք, այդուհանդերձ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում /J խումբ/ մերոնք մարտի 23-ին Սարևոյում, մարտի 26-ին Երևանում կանցկացնեն առաջին երկու խաղերը: Երևանյան դիմակայությունում մեր ընտրանու մրցակիցն է լինելու Ֆինլանդիայի հավաքականը: