ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը, ում անունը կապվում է վերակառուցման ու երբեմնի հզոր Խորհրդային Միությունը փլուզելու հետ հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում ու, ընդ որում, բավականին երկար ժամանակ՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ շարունակում է աշխատել անգամ ամենափոքր հնարավորության դեպքում: Նշենք, որ Գորբաչովը 88 տարեկան է, վերապրել է իր ժամանակակից շատուշատ քաղաքական գործիչների: