Րոպեներ առաջ Ճապոնիայում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնության կանանց մենասահքի կարճ ծրագիրը: Անակնկալ վատ հանդես եկավ Ռիկա Կիհիրան, ով համարվում է ժամանակակից կանանց մենասահքի նոր դեմքերից մեկն ու ռուս մարզուհիների թիվ մեկ մրցակիցը: 16-ամյա մարզիկը ձախողեց եռակի ակսելն ու 70.90 միավորով հանգրվանեց յոթերորդ հորիզոնականում, ինչը բնավ էլ չի նշանակում, թե նա կռիվ չի տա ազատ վարժությունում: Մինչ Կիհիրան մրցելույթ էր ունեցել մեր Ժենյա Մեդվեդևան ու դատելով նրա մրցելույթից՝ մարզուհին մեդալների համար պայքարողների հավանական թեկնածուներից է: 74.23 միավորով նա առայժմ չորրորդ հորիզոնականում է, սակայն անվրեպ մրցելույթ ազատ վարժություններում, ու աշխարհը կխոսի նրա վերադարձի մասին: Խոշոր անակնկալի հեղինակ է դարձել ղազախ մենասահորդ Էլիզաբեթ Տուրսունբաևան: Նա երրորդ հորիզոնականում է ու 0.73 միավորով է գերազանցում Մեդվեդևային: Երկրորդը Կաորի Սակամոտոն էր, ով նախապես համարվում էր Ճապոնիայի երրորդ համարը: Դե իսկ ինչ վերաբերում է Ալինա Զագիտովային, աղջիկը պարզապես փայլեց ու 82.08 միավորով վստահորեն առաջին հորիզոնականում է: