Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անկեղծ ասած չեմ պատկերացնում, ինչքանով ա բարոյական (գուցե ճիշտ բառը չեմ ընտրում), երբ քաղաքական կամ պետական գործիչները անցյալից իրար բաներ են հիշացնում հղում անելով արդեն մահացած «վկաների»: Օրինակ, երբ Շիրխանյանն ասում ա Վազգենն ինձ մոտը կանչեց ու Քոչարյանի մասին էս ասաց, էն ասաց: Դե Վազգենը չկա, ոչ մի ուրիշ վկա չկա: Վաղն էլ Քոչարյանը կգրի՝ Վազգենն ինձ էս ասաց, էն ասաց: Ու մարդիկ կդատեն ըստ Շիրխանյանի եւ Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի, մինչդեռ թե մեկը, թե մյուսը մեղմ ասած հրեշտակներ չեն, անկախ, թե ում ենք «հրեշ» համարում, ում՝ ոչ: Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին» անկապ հղումներին, իրար բան ունեք հիշացնելու հիշացրեք, բայց ողջ վկաներին հղումներով»

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճականսխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: