Ֆուտբոլի Ազգերի լիգայի A խմբի փլեյ-օֆում կայացավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Սանտուշի գլխավորած Պորտուգալիայի ազգային հավաքականը «Դրագաու» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու հետ ու տպավուրիչ հաղթանակ տարավ 3-1 հաշվով: Բացառիկ արդյունավետ խաղ ցույց տվեց պորտուգալական ֆուտբոլի գերաստղը՝ դառնալով հեթ տրիկի հեղինակ։ Այդ նա՝ Ռոնալդուն էր, որ բացեց մրցակցության հաշիվը, ապա կրկին իր թիմին մղեց առաջ, որից հետո խփեց հանդիպման ելքն անշրջելի դարձրած երրորդ գոլը։ Հետաքրքրական է, որ վերջին երկու պոռթկումը Քրիշտիանուն ունեցել է խաղավարտից առաջ՝ 88 և 90-րդ րոպեներին։ Հաղթանակը պորտուգալացիներին հանեց եզրափակիչ, որտեղ մրցելու են Հոլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ։