«Իվան Գրեն» տիպի երկու նոր դեսանտային նավ կհամալրի Ռուսաստանի ռազմածովային նավատորմը՝ տեղեկացնում է «Իզվեստիան»՝ հիմք ունենալով ՌԾՈւ-ի հրամկազմի տեղեկատվությունը: Դրանցից մեկին տրվել է ԽՍՀՄ ադմիրալ Վլադիմիր Անդրեևի անունը, երկրորդը կրելու է խորհրդային հերոս, գեներալ Վասիլի Տրուշինի անունը: Նշվում է, որ 120 մետր երկարության, 16,5 մետր լայության նավերը գործելու են հեռավոր օվկիանոսային գոտում: