Վենեսուելայի իշխանություններն ընդդիմությանը մեղադրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում երկրի ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունները զավթելու մեջ՝ հաղորդում է РИА «Новости»-ն: Գործակալության տվյալներով Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ դիվանագիտական ներկայացուցչությունները զավթվել են «բռնի ուժով»: Պաշտոնական Կարակասն ԱՄՆ իշխանություններից պահանջել է տարածքներն ազատելու գործուն քայլերի դիմել: