Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է Եվրո-2020-ի ընտրական փուլը: Արդեն մարտի 23-ին մեր ընտրանին կհյուրընկալվի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ ուժերով կչափվի Ֆինլանդիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումներին պատրաստվելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ՝ Արսեն ԲեգլարյանԼուչ», Բելառուս), Արամ Հայրապետյան և Անատոլի ԱյվազովԲանանց»), Հենրի Ավագյան (««Ալաշկերտ»), Գրիգոր ՄելիքսեթյանԳանձասար-Կապան»):

Պաշտպանական գծում դիտարկվում են հետևյալ ֆուտբոլիստները՝ Վարազդատ ՀարոյանՈւրալ», Ռուսաստան), Անդրե ՉալըշըրԳյոթեբորգ», Շվեդիա), Կամո ՀովհաննիսյանԺետիսու», Ղազախստան), Հովհաննես ՀամբարձումյանԷնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Հայկ Իշխանյան և Արտյոմ ԽաչատուրովԼոռի»), Գագիկ ԴաղբաշյանԱլաշկերտ»), Արմեն ՄանուչարյանՓյունիկ»):

Կիսապաշտպաններն են՝ Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ», Անգլիա), Գևորգ Ղազարյանը («Շավիշ», Պորտուգալիա), Սարգիս Ադամյանը («Յան Ռեգենսբուրգ» Գերմանիա), Արաս Օզբիլիսը («Վիլլեմ-II», Հոլանդիա), Տիգրան Բարսեղյանը («Կայսար», Ղազախստան), Էդգար Բաբայանը («Հոբրո», Դանիա), Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ»), Կառլեն Մկրտչյանն ու Ալիկ Առաքելյանը (Փյունիկ»), Պետրոս Ավետիսյանը («Արարատ-Արմենիա»):

Հարձակվողներն են՝ Ալեքսանդր Կարապետյանը («Պրոգրես», Լյուքսեմբուրգ), Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Ատլետիկո Ուռական», Արգենտինա), Յուրա Մովսիսյանը, ով առանց ակումբի է: