Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիա, որտեղ մարտի 20-23-ը կընթանա աշխարհի առաջնությունը: Մեր երկիրը ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը: Վերջինս կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության կանաց ընտրանիում է մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևան: