Այսօր Մեծ Բրիտանիայում կանցկացվեն դաշնակից զորքերի ափհանման հանդիսությունները, որը խորհրդանշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման փաստը: Մեկ օր անց հանդիսությունները կշարունակվեն ֆրանսիական Նորմանդիայում, որտեղ ափհանվեց դաշնակիցների 150.000 զինվորական կոնտինգենտը: Հանդիսությունների անգլիական մասը նշվում է բրիտանական Պորտսմուտ քաղաքում: Ի դեպ սա Անգլիայի վարչապետ Թերեզա Մեյի համար կլինի վերջին խոշոր միջոցառումը կառավարության ղեկավարի պաշտոնում:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ