Երեկվանից Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տրվեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկը: Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Նրանք են՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: Առաջնությունն ունի 357 մասնակից, այդ թվում՝ 142 գրոսմայստեր: Հիշեցնենք, որ ցածր արդյունքի պատճառով Հայաստանի տղամարդկանց ընտրանին բաց թողեց այս տարվա աշխարհի առաջնությունը, իսկ կանաց ընտրանին հանդես եկավ չափազանց վատ: