Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը` այս մասին ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում բարձրաձայնել է նա. «Դրա հավանականությունը միշտ Էլ կա: Ցանկանո՞ւմ եմ ես դա արդյոք: Ոչ: Բայց միշտ Էլ կա նման հնարավորություն»: Թրամփը միաժամանակ հայտնել է, որ հնարավոր Է համարում իր բանակցությունները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:еклама 13

Այո, իհարկե, ես կնախընտրեի բանակցությունները»,- ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք բանակցել Իրանի իր պաշտոնակցի հետ: «Նա (Հասան Ռոուհանին) վերջերս ասել է, թե չի ցանկանում, որ արգելապատ կանգնեցվի Իրանի ու Միացյալ Նահանգների միջեւ»,- նշել է Թրամփը, հավելելով, որ դրան հասնելու միակ հնարավորությունը՝ երաշխավորելն է, որ Իրանում միջուկային զենք չի հայտնվի:

Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար: Իրանի նախագահը նաեւ նշել էր, որ «բանակցությունների սեղանից հեռացած եւ միջազգային պայմանագիրը ոտնակոխ արած կողմն ինքը պետք Է վերադարձնի երկխոսության նորմալ պայմանները»: