ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետ Մերրի Քեննին քննարկել են «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների» ծրագիրը, որը նախատեսվում է առաջիկայում ներդնել Հայաստանում:

Մերրի Քեննին հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Տեսչական մարմնին կտրվի տեխնիկական աջակցություն: Նա կարևորել է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ռիսկի գնահատման, կառավարման և հաղորդակցման գործընթացները: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդգծել է ծրագրի շրջանակներում բոլոր գերատեսչությունների հետ համագործակցությունը: