Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է «Աստծո տված ամենամեծ պարգևը խաղաղությունն է, հոգու խաղաղությունը...Խաղաղ է նա, ով երջանիկ է, ում համար արժեքային այլ համակարգեր են գործում, որտեղ չկա բռնություն, կա տալու, ոչ թե առնելու ցանկություն, որտեղ հպարտությունը գոռոզության չի վերածվում, որտեղ սեր կա ու հնազանդություն, որտեղ համեստություն կա ու բարեկրթություն, որտեղ չկա փոքրոգություն, կա մեծահոգություն, նվիրվածություն, որտեղ չկա անիմաստ ու ճղճիմ մրցակցություն, այլ կա մի լավ բան անելու ձգտում...Որտեղ չկա ուղղակի հակառակվելու ցածր մտածողություն, այլ կա զիջելու ,ժպտալու ցանկություն...
Խաղաղություն ամենեցուս..
»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալներիհամար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: