Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր Յուլիայի թունավորման պատճառով ռուս դիվանագետներին վտարելու համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հաղորդում է The Guardian-ը։ Նա ասել է, որ գործի քննության հարցում վերջին երկու տարում իրենց երկրները համագործակցում են իրար հետ ու հավելել, որ Բրիտանիան ու ԱՄՆ-ը վերջին 75 տարում գործընկեր են եղել։