ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Միխալկային։ Քննարկվել են Հայաստանում ստարտափ ընկերությունների գործեունությանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է ԵԱՀԿ նախագահության կողմից մշակվող մի շարք ծրագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են աջակցություն տարածաշրջանային ստարտափ կազմակերպություններին: Դեսպանի խոսքով՝ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և երկխոսության հաստատմանը, գործարարների միջև շփումներին համատեղ ծրագրերի միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրներին, մաքսային անցակետերի խոչընդոտներին և հնարավոր կարգավորումներին։