Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ և Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։