Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում այսօր առավոտից քաղաքապետարանը ապօրինի շինություն է ապամոնտաժում: «Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաև ուղիղ եթերով ներկայացնում էր տեղի ունեցողը:

«Upd. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը», -գրել է նա:

Կարապետյանի խոսքով, ակներևաբար սրճարան կառուցելու նպատակով նորակառույց շենքի կառուցապատողը բավական մեծ տարածք է զավթել մայթից և արդեն ամիսներ շարունակ տևող զգուշացումները անտեսվել են կառուցապատողի կողմից: Տեղում են իրավապահները, Արաբկիրի թաղապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը: