Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ Մանվել Գրիգորյանըձիու վրաէր, ես նրան քննադատում էի, իսկ էսօրվա ֆեյսբուքի ֆիդայիներից շատերը, որ մի քանի րոպեում ռեժիմի ստրուկից դարձանՆոր Հայաստանի հպարտ քաղաքացիու Մանվել են իբրև թե քննադատում, հպարտանում էին, որ նրաախռանիկիհարևանի փոքր ախպերն իրենց պապայի դասարանցին ա եղել...

Անկեղծ ասած՝ Մանվել Գրիգորյանի կալանքի ո՛չ հիմքերին եմ ցանկանում անդրադառնալ, ո՛չ պայմանին, քանի որ հասարակության մանավանդ ոչ իրավաբան հատվածին, իսկ երբեմն նույնիսկ որոշ իրավաբանների, կալանքի հիմք ձևակերպումըՆոր Հայաստանումառանձնապես չի էլ հետաքրքրում, բայց եթե պարբերաբար խոսում ենք, որ սաՆոր Հայաստաննէ ու հիմա մարդը բարձրագույն արժեք է, ապա պետք է նաև ընդունենք, որ օրինակ Հաց բերողի մահվան փաստը շահարկելով իշխանության եկածներն, էսօր անում են հավասարապես նույնն, ինչում մեղադրում էին նախկիններին ու դա շատ ավելի այլանդակ բնույթ է կրում, քանի որ իրենք տարիներ շարունակ քննադատել են այն, ինչով իրենք են զբաղված այսօր, ուրեմն ոչ թե քննադատել, այլ պարզապես շահարկել են մարդկանց կյանքը, որ ստանձնեն իշխանական երկար փափագած աթոռը։

Ի վերջո նաև եկեք չմոռանանք, որ իրավական ամենաթողության ու արդարադատական քաոսի պայմաններում է, որ հենց մեկամյաՆոր Հայաստանումարդեն իսկ ունենք սովամահ եղած կալանավոր, քաղբանտարկյալ և մի քանի փոքր խմբերի քմահաճույքով կալանավորված անձ, ով գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում, որպիսի դեպքում կալանքը փաստացիորեն ամհամատեղելի է և գոնե դա հաշվի առնելով՝ վերջինիս խափանման միջոցը պետք է փոխվի։

Ինչևէ, օր առաջ պետք է դադարեցվի իրավաքաղաքական էս հաշվեհարդարը՝ էսօր ոչինչները վրեժ են լուծում նրանցից, ովքեր մեկը շատ, մյուսը քիչ, բայց գործ են արել պետության համար ու հաշվի առեք, թե ինչպիսին պետք է լինի վրեժը ոչնչից՝ անկախ նրանից, ով լինի վաղն իշխանության։

Հ.Գ. Կրկեսի վերածված հայրենիքից վրեժխնդրության հարթակ մի դարձրեք պետությունը»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: