ԱՄՆ սենատը հավանություն է տվել օրինագծին, որով երկիր արգելվում է այն մարդկանց մուտքը, ովքեր միջամտել են ընտրություններին՝ գրում է РИА «Новости»ին։ Այդ նախագիծը ստացել է «Զսպման օրենք» անվանումը, ներկայացվել է դեռևս 2018 թվականին, նախաձեռնողը սենատոր Դիկ Դուրբինն է Իլինոյս նահանգից։ Օրինագիծը պիտի հաստատվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո կներկայացվի նախագահի ստորագրմանը։