ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի
և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում:

Թալինի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Սիսիանի ավտոճանապարհներին և
Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝
50-60 մետր:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և

տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: