Սկուդետեի հերթական տուրում խոշոր անակնկալի հեղինակ է դարձել «Յուվենտուսին» հյուրընկալած «Ջենովան», որն ընթացիկ մրցաշրջանում պարտություն չկրած «ծեր սինյորային» ծնկի է բերել 2:0 հաշվով: Ինչ խոսք, որ այս պարտությունը ոչնչով չի սպառնում երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնի մրցաշարային աղյուսակում ունեցող դիրքերի վրա, սակայն ծանր հարված է թուրինյան ակումբի հեղինակությանը: