Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Բարսելոնը» հյուրընկալվել է «Բետիսին» ու հաղթել 4:1 խոշոր հաշվով: Վերջին տարիների օրինակով գոլային անհագ ծարավով է աչքի ընկել Մեսին, ով հեղինակել է հեթ տրիկ: Կատալոնցիների մյուս գոլը խփել է Լուիս Սուարեսը: Այս դիմակայությունից հետո «Բարսելոնն» արդեն 66 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, ինչը տասը միավորով ավել է երկրորդ հորիզոնականում եղած «Աթլետիկոյի» ունեցածից, որն արտագնայում 2:0 հաշվով զիջել է Բիլբաոյի «Աթլետիկին»: