Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում գտնվող Ռիկոտի թունելը, որով ձգվում Է Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին, չորս օր փակ կլինի՝ տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը: Թունելով երթեւեկությունը ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար կարգելվի հունիսի 3-ի ժամը 08:00-ից մինչեւ հունիսի 7-ի ժամը 08:00-ն՝ ամառային սեզոնի հետ կապված կանխարգելիչ աշխատանքների կատարման համար: Ըստ դեպարտամենտի տեղեկատվության՝ այդ ժամանակահատվածում տրանսպորտային հոսքը կփոխադրվի շրջանցիկ ճանապարհ:

Ռիկոտի ավտոճանապարային թունելի երկարարությունը կազմում է 1750 մետր, կառուցվել է 1983-ին։