Հայտնի դերասան Ջեկի Չանն ու նրա գործընկեր Ջեկի Վուն նկարահանվելու են Էվերեստը նվաճելու մասին էպիկական կտավում՝ գրում է The Hollywood Reporter-ը: Կինոնկարի պայմանական անունն է «Ալպինիստները»: Այն պատմում է 1960 թվականին Էվերեստ բարձրացած չին չորս ալպինիստների մասին, որոնցից երեքը հասան մինչև լեռնագագաթ, իսկ մեկին թողեցին մերձակա բազայում: Նշվում է, որ նրանք Էվերեստը գրոհած առաջին լեռնագնացներն են: Նրանք լեռան գագաթին թողել են Մաո Ցզե Դունի արձանը: The Hollywood Reporte-ի վկայմամբ՝ կինոնկարի ռեժիսորն է լինելու Դենիել Լին: