Իսպանիայի լա լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Սելտային»: Թիմի նախկին գլխավոր մարզչի՝ Զինեդին Զիդանի վերադարձից հետո սա «արքայականի» առաջին հանդիպումն էր: Հաշիվը 62-րդ րոպեին բացել է Սոլարիի օրոք թիմի հայտացուցակից շատ հաճախ դուրս մնացող Իսկոն, վերջնամասում կրկնապատկել է Գարեթ Բեյլը: «Ռեալը» շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում: Նրա անվան դիմաց 54 միավոր է: