Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է ֆաշիստի հետ՝ գրում է The Guardian-ը: Խանի խոսքերով՝ իր համախոհներին համախմբելու համա Թրամփը օգտվում է 20-ական թվականներին ֆաշիստների կողմից օգտագործված բառապաշարից: Նա հայտարարել է, որ Թրամփը հանդիսանում է աղաղակող գլոբալ սպառնալիքի օրինակներից մեկը: Լոնդոնի քաղաքապետի համոզմամբ աշխարհում հանրաճամանաչություն են ձեռք բերում ծայրահեղ աջերը: