Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ դիմակայությունում խաղադաշտ կիսամերկ ներխուժած աղջկա ովությունը: Նա ամերիկյան դերասանուհի է, մոդել, անունն է Կինսկի Վոլանսկի: Նա հաճախակի է նկարահանվում տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի դարձերեսներին, հաջողությամբ ինստագրամ է պահում, ունի 400 հազարից ավելի ընթերցող: Կասկած չկա, որ աղջկա այս քայլից հետո նրան բաժանորդագրվածների թիվը կաճի: