Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց անգլիական մեկ այլ ակումբի՝ «Տոտենհեմին» ու իր պատմության մեջ վեցերորդ անգամ նվաճեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսը: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի երկրորդ րոպեին 11-մետրանոցից բացել է Մոհամեդ Սալահը, խաղավարտի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ Դիվոկ Օրիգին հաղթողի հարցն օրակարգից վերջնականապես հանել է:


Ставьте ответственно. Gambling Therapy. 18+