Թորոս Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նորից անդրադառնամ սրանց ՎԵԹԻՆԳ կոչվածին. նախ վեթինգը լյուստրացիայի տարր է, այսօրվա դրությամբ մեր թավիշները ցանկանում են դրանով իբրև թե ստուգել կոնկրետ դատավորների գույքային վիճակի համապատասխանությունը իրենց եկամուտների հետ, հետո նրանց մասնագիտական ունակությունները, ու նաև կապերը հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ:
Հիմա հարց է առաջանում, բա՞ որ այդ ամենը ուզում եք իմանալ, այդ դեպքում ինչու չե՞ք ուզում իմանալ այդ մարդկանց այլ կապերի մասին, օրինակ օտար երկրների հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու կամ չունենալու մասին, կամ օտար երկրների հիմնադրամների կամ այդ հիմնադրամներից ֆինանսավորվող տեղական ՀԿ-ների հետ ունեցած կապերի մասին, կամ օտար պետությունների դեսպանատների հետ ունեցած կապերի մասին և այլն:
Ու ամենակարևորը, եթե լյուստրացիա եք ուզում անել, ապա ամբողջությամբ արեք, ինչու՞ եք ուզում սահմանափակվել միայն դատավորներով, բա դատախազները՞, բա ԱԺ պադգամավորները՞, բա Կառավարության անդամները՞
(այդ թվում նաև վարչապետը), բա նախագահականի աշխատակազմը՞ (այդ թվում նախագահը) և այդպես շարունակ:
Կարճ ասած, ժողովուրդ ջան, քանի դեռ չի իրականացվել լիակատար լյուստրացիա (իսկ այս իշխանության օրոք դա չի իրականացվի), խոսել ինչ որ արդարության վերականգնման մասին, ինչ որ վեթինգ-մեթինգների մասին, ուղղակի ժամանակի անիմաստ վատնում է
»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: