Չեմպիոնների լիգայի եզափակիչ հանդիպման շրջանակում այսօր կայանալիք «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» դիմակայության առնչությամբ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մասնավորապես ասել է. «Իհարկե, մենք բոլորս էլ ուզում ենք հաղթել: Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվելը ամենակարևորն ու ամենաբարդն է: Մենք ամբողջովին պատրաստ ենք… «Լիվերպուլը» գերազանց թիմ է: Կարծում եմ, որ «Մանչեստր Սիթիի» հետ մեկտեղ այն Անգլիայի լավագույն թիմն է: Նրանք պրեմիեր լիգայի տիտղոսի համար մինչև վերջ պայքարեցին, անհավանական խաղացին Չեմպիոնների լիգայում: Դա Յուրգեն Կլոպի ծառայությունն է, ֆանտաստիկ մարզչի… Մեզ համար կարևոր է հաղթանակը: Մենք ուզում ենք մտնել ֆուտբոլի պատմություն: Մենք հրաշալի գիտենք, թե ինչ պիտի անել»: