Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքն անդրադարձել է ռուսական նորագույն Ту-22М3М ռմբակոծիչին, որը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի բլոկի ահն ու սարսափը։ Արդեն արագություն հավաքելիս եւ գերձայնի անցնելուց ինքնաթիռը հավաքում է թեւերը, եւ դրանք ստանում են «նիզակի ձեւ», ինչը թույլ է տալիս միաժամանակ ունենալ բարձր արագություն եւ թռիչքավայրէջքային լավ բնութագրեր։ Հատկանշական է, որ Ту-22М3М-ն առավելագույն արագությամբ թռչում է հենց այդ դիրքում։

Ինչպես «Զվեզդա»-ին ասել է առաջատար փորձարկող օդաչու Սերգեյ Բոլշովը, տեղեկատվական ապահովման մակարդակը շատ ավելի բարձր է։ Եվ դա զգալիորեն պարզեցնում է օդաչուի աշխատանքը։ Հիմա ամբողջ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային ձեւաչափով, եւ խնդիրը կարելի է լուծել՝ ձեռքի տակ մեծ քանակությամբ աղյուսակներ ու տեղեկատու ինֆորմացիա չունենալով։ Ինքնաթիռի հիմնական խնդիրներն են ցամաքային եւ վերջրյա թիրախների խոցումներն ավելի լայն ընդգրկմամբ։