Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը դարձել է կինոաստղ՝ գրում է «Սովետսկի սպորտը»: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մասնակցել է «Սևազգեստ մարդիկ» կինոնկարի չորրորդ մասի նկարահանումներին՝ կերպավորելով այլմոլորակայինի: «Սկսած առաջին ֆիլմից՝ ես եղել եմ «Սևազգեստ մարդիկ» կինոնկարի երկրպագուներից: Sony Pictures-ի կողմից առաջարկ եղավ մասնակցել նոր ֆիլմի նկարահանումներին; Ես հաճելիորեն զարմացած էի ու անչափ ուրախ: Դա հաստատապես կլինի բացառիկ ու հատուկ փորձ՝ մոտ ժամանակներում տեսնել ինձ մեծ էկրանին»:

30-ամյա Բոատենգը Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի 2014 թվականի չեմպիոն է: