Զավեն Գյուրզան իր ֆեյսբուքյան էջում գրում է. «“Դուխով” կոչը օգտագուրծում է մի քաղաքական ուժ , որը գաղափար չունի , թե դա ինչ է նշանակում…
“Դուխով” իրենց անվանում են անձինք , ովքեր գաղափար չունեն , թե ինչ է նշանակում ՝ խիզախություն և արիություն …
Ձեր “Դուխով” անգրագետ և վախկոտ քայլերի պատճառով երկիրը գտնվում է քաոսի մեջ … Դուք բացարձակ չեք տիրապետում իրավիճակին , որը տիրում է մեր երկրում … Ազգս ու երկիրս թալանողները բարգավաճելով պայքարում են ձեր դեմ , բանտերում փտելու փոխարեն և պատրաստվում են ռեվանշի … ռուսը օր օրի ավելի ու ավելի ցավալի ապտակներ է հասցնում մեր պետականությանը և մեր անկախությանը …
Սակայն զարմանալու բան չկա …Ինչ “Դուխով” քայլեր կարելի է սպասել դասալիքի , կամ համասեռամոլի , կամ ազգ ու հայրենիք չունեցողի կողմից ??? Երկրի բարոյական արժեքները տրորողների կողմից … Ես հիմա հասկանում եմ , թե ինչու է նոր իշխանությունը ատում ազատամարտիկներին , կռվող տղերքին … Թե ինչու է անտեսում Արցախի վրա կուտակված սև ամպերը … Ախր ձեր մեջ չկա ազգասիրություն կամ հայրենասիրություն … Ինչ “դուխով” , եթե մեր իշխանության ուժը պատում է միայն անմեղ , սովորական ժողովրդի վրա …
Լավ ինչու ենք ձեզ ընտրել ??? Դուք ձեր աշխատավարձները ինչու եք ստանում ??? Աստղաբաշխական պարգևավճարների մասին չեմ էլ խոսում …
Վտանգված է ոչ միայն Արցախը , այլ ողջ Հայաստանը …Խելքի եկեք …
»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: