Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին տվել է ակումբը թողնելու համաձայնությունը՝ տեղեկացնում է «Սովետսկի սպորտը»: Sportitalia-ի լրագրողի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը», որի ղեկավարությունն ի դեպ եկել էր դիտելու Եվրոպայի լիգայի օրերս կայացած «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչ դիմակայությունն ու, ըստ շրջանառվող լուրերի, հանդիպում ունեցել Սարիի հետ: Սարին «Չելսիի» ղեկին է հայտնվել 2018 թվից: Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է Եվրոպայի լիգայում, նվաճել ներքին առաջնության բրոնզե մեդալները, ինչպես նաև հասել երկրի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջել է «Մանչեստր Սիթիին»: