Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է՝ փոխանցում է «Սովետսկի սպորտը»: «Մեսին իհարկե թիվ մեկն է: Նման մակարդակի տաղանդ մենք հազիվ թե տեսնենք առաջիկա 20-30 տարում: Ինձ նմանապես դուր են գալիս Մոհամեդ Սալահը, Էդեն Ազարը, Նեյմարը: Հասկանալի է, որ Կիլիան Մբապեն նույնպես դուր է գալիս: Ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ նրան համեմատում ինձ հետ: Նա շատ արագ է, երկու ոտքով էլ լավ հարվածում է, շարժվում: Մյուս կողմից ինձ երբեք էլ դուր չեն եկել հատկապես տարբեր սերունդների խաղացողների միջև համեմատությունները: Իրավիճակները չափազանց տարբեր են»:

Լեգենդար ֆուտբոլիստը համեմատական է անցկացրել նաև Անգլիայի ու Իսպանիայի առաջնությունների միջև: «Հնարավոր է, որ անգլիական ֆուտբոլիստներն ավելի մեծ գումարներ են ստանուն հեռուսաընկերությունների հետ պայմանագրերից, սակայն լավագուն ֆուտբոլիստները խաղում են Իսպանիայում», -եզրափակել է Ռոնալդոն: