Արմեն Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ասեցի՝ կիսվեմ, մեջս չմնա։

Ուրեմն՝ ըստ ՀՀ ԱՎԾ-ի, 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանն ավելի շատ ալյուր ա ներկրել, քան ամբողջ 2017թ. ընթացքում։

Ու ոնց հասկանում եմ՝ ԱՎԾ տվյալների համադրությունից, պատճառը պետք ա փնտրել էն փաստի մեջ, որ 2018թ. ցորենի ցանքատարածությունները երկրում կրճատվել են 20 տոկոսով։

Կարելի էր մտածել, որ հայրենակիցները ցորեն չեն ցանում, փոխարենը ցանքատարածությունները վեր են ածել արոտավայրի ու ոչխար են պահում, ինչպես վարչապետն էր հորդորել, բայց արի ու տես, որ ոչխարների գլխաքանակն ինչպես նվազում էր, շարունակում է նույն կերպ նվազել։

Երկրում միակ վարչատարածքային միավորը, որտեղ ոչխարների քանակն ավելացել ա, մայրաքաղաք Երևանն ա։
Չգիտեմ դուք ոնց, բայց իմ համար դա, այսպես ասած՝ անզեն աչքով՝ առանց ԱՎԾ-ի էլ պարզ ա։

Բայց ընդունեք, որ սա ոչ մի կերպ չի նպաստում մեր պարենային անվտանգությանը։

ՀԳ. Պարզաբանումներում խնդրում եմ չպնդեք, որ Ամերիկաներից հայրենակիցների մասսայական ներգաղթի հետևանքով պարենի պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել։ Չասեք, թե չէ կհուզվեմ։

ՀՀԳ. Տվյալները մայիսի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն, 2019թ. հունվար-մարտ» զեկույցից։
Էս անգամ ֆայլերը քաշել, պահել եմ։ Բան-ման չփոխեք»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: