Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների թեմային, համացանցում գրառում է կատարել։

«Սիրելի երևանցիներ։ Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը՝ ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օճախի մթնոլորտը։ Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական։ Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար։ Մենք զգում ենք ձեր աջակցությունը։ Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»։