News One-ի եթերում Ուկրաինայի տնտեսության նախկին նախարար Վիկտոր Սուսլովը հայտարարել է, որ իր երկիրը մոտենում է աղետին: Նրա համոզմամբ՝ երկրի ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությունը հանգեցնելու է դեֆոլտի: Նման իրավիճակում, երբ կարժեզրկվի ամեն ինչ, գները կթռնեն վեր, կփոշիանան մարդկանց դրամական կուտակումները, ուկրաինացիները կվերածվեն չքավորների: Դա կլինի աղետ՝ նշել է նախկին նախարարը: