Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան արդեն անցյալ է ֆրանսիական «Լիոնի» համար, որը «Բարսելոնի» դեմ մեկ ութերորդի առաջին խաղում արդեն իսկ սենսացիայի հեղինակ էր դարձել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով կատալոնյան ակումբի հետ: «Կամպ Նոուում» տանտերերը ոչինչ չթողեցին «Լիոնից», իսկ հանդիպման 78-րդ րոպեից մինչև խաղավարտ ընկած ժամանակահատվածը հյուրերի համար վերածվեց գնդակը սեփական դարպասից մի գլուխ հանելու տհաճ իրադարձության՝ երեք անգամ: Ընդհանուր գրանցվել է 5:1 հաշիվ, Մեսին հեղինակել է երկու գոլ, արել նույնքան գոլային փոխանցում: