Հայազգի բարերար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող արվեստի, հանքանյութերի և թանկարժեք քարերի հավաքածուն վաճառվել է Լոս Անջելեսի Bonhams աճուրդում։ Գլխավոր լոտը եղել է թանկարժեք քարերից և ոսկուց ավտոմատացված կարուսելը, որը Անդրեաս Ֆոն Զադոր-Գերլոֆի աշխատանքն է։ Հայտնի է, որ Գաֆեսճյանը կարուսելը պատվիրել է 1991 թվին։ Լոտը վաճառվել է 262,575 դոլարով։ Եվս մեկ լոտ՝ ռուբինից, նռնաքարից և ոսկուց պատտրաստված արծիվը վաճառվել է ավելի քան 62 հազար դոլարով։ 2013թ 88 տարեկան հասակում մահացած Ջերարդ Գաֆեսճյանը թողել է արվեստի գործերի, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի հսկայական հավաքածու, որի մի մասը գտնվում է Հայաստանում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։