Եվրոպայի լիգայի «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչ խաղն անցավ «ազնվականների» ակնհայտ գերազանցությամբ ու ավարտվեց 4:1 հաշվով հաղթանակով: Սպասումները, թե Եվրոպայի լիգայի եզրափակիչների հաղթող մարզիչ Ունաի Էմերին հաղթանակի կհասցնի և «Արսենալին», չիրականացավ: «Չելսին» այդ երեկո հիրավի անկասելի էր, թեպետ «Արսենալի» առանձնահատուկ մոտիվացվածությունը թվում էր, թե պիտի ապահովեր հանդիպման միանգամայն այլ տրամաբանական ելք: Առանձնահատուկ մոտիվացվածություն ասվածի տակ նկատի ունենք դիմակայությանը մեր ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի մասնակցել չկարողանալու պարագան:


Ставьте ответственно. Gambling Therapy. 18+