«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համամիտ չէ «Մանչեստր Սիթիից» իր վիզավիի այն մտքին, թե Անգլիայի ներքին առաջնությունում հաղթանակը շատ ավելի ծանրակշիռ է Չեմպիոնների լիգայի հաղթանակից. «Գվարդիոլան ասում է, թե անգլիական առաջնությունում հաղթանակը Չեմպիոնների լիգայից ավելի կարևոր է, քանզի նա վաղուց չի եղել եզրափակչում: Մենք բոլորս գիտենք, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է, նա վաստակած է ստանում իր անձի գովեստները: Մենք ուզում էինք ԱՊԼ-ում հաղթել այս տարի: «Սիթին» մեզանից ուժեղ եղավ: Սակայն մենք շարունակում ենք պայքարը մեկ այլ մրցաշարում»:

Հիշեցնենք, որ Կլոպի հիշատակած մեկ այլ մրցաշարը Չեմպիոնների լիգան է, որի եզրափակչում նրա գլխավորած «Լիվերպուլն» արդեն երկրորդ տարին է հանդես գալիս: