Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը պաշտպանված է ամենաբարձր մակարդակով: Նրա ասելով՝ կամուրջը հուսալիորեն պաշտպանված է թե ջրից, թե օդից, թե ցամաքից, ու Ուկրաինայի կողմից հնարավոր սադրանքները դատապարտված են ձախողման: Ըստ նրա՝ դեռևս նախագծային փուլից են հաշվի առնվել հնարավոր սանդրանքներն ուկրաինական կառավարության կողմից: Նա հավելել է, որ կամուրջ ունի առավելագույն թվով անվտանգության գոտիներ: