Վաշինգտոնը հուշագիր է ստորագրել, որով սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց թափանցումը ամերիկյան բանակ սահմանափակվում է՝ հաղորդում է Reuters-ը: Ինչպես նշվում է, այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս արգելել տրանսգենդերների ծառայել բանակում, եթե նրանք կարիք ունեն հորմոնալ բուժման կամ վիրահատության: Սրա հետ մեկտեղ նշվում է, որ յուրաքանչյուր դեպք լինելու է առանձին քննության թեմա: Փաստաթղթում նշվում է, որ հուշագիրը գործողության մեջ կդրվի ապրիլի 12-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը Դոնալդ Թրամփին թույլ էր տվել արգելել տրանսգենդերների ծառայությունը բանակում: