Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է երկրում աճ գրանցող հակասեմիտիզմին: Նա ցավ է հայտնել, որ միշտ էլ եղել են հակասեմիտների որոշակի քանակություն ու նշել, որ պետք է առանձնակի զգոն լինել խնդրո նկատմամբ: Հարցազրույցը Մերկելն ունեցել է Եվրախորհրդարանի ընտրությունների շեմին: Նախօրեին ինֆորմացիա էր տարածվել, որ հրեաներին զգուշացվել է հասարակական վայրերում թասակներ կրելու ռիսկայնության մասին: