Օդային փոխադրումների շահագործման ասոցիացիան (ՕՓՇԱ) դիմել է ԴՌ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխին՝ խնդրելով ստուգել SSJ 100 ինքնաթիռների համապատասխանությունը սերտիֆիկատային պահանջներին՝ հաղորդում է «Կոմերսանտը»: ՕՓՇԱ-ի մոտ հարցեր են առաջացել՝ կապված ստատիկ էլեկտրականությունից ինքնաթիռի վնասվելուց խուսափելու հետ: Խնդիրներ կան նաև օդանավի կառուցվածքային այլ բաղադրիչների հետ: Մի խոսքով՝ հարցի հիմնովին վերանայման հարցեր են առաջացել, ու դրանց պատճառը վերջերս իրար հաջորդած այս ինքնաթիռների վթարներն են: