Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում «Մանչեսթր Սիթին» սեփական հարկի տակ առանձնակի դաժան եղավ «Շալկե-04»-ի նկատմամբ: Նկատենք, որ կողմերի առաջին հանդիպման արդյունքով Խոսեպ Գվարդիոլայի սաներն արդեն իսկ լուծել էին մեկ քառորդ դուրս գալու խնդիրը՝ 3:2 հաշվով հաղթելով մրցակցին: Այս երկրորդում անգլիական ակումբը գերմանական թիմին վերածել է բասկետբոլի զամբյուղի՝ հաղթելով յոթ անպատասխան գնդակի առավելությամբ: Դուբլ է գրանցել Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի են ընկել Ռահիմ Ստերլինգը, Լերոյ Սանեն, Բեռնարդո Սիլվան, Ֆիլ Ֆոդենը և Գաբրիել Ժեզուսը: